ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Հայաստանում բարձր են գնահատում հայ և սիրիացի ժողովուրդների դարավոր բարեկամությունը. Վահագն Խաչատուրյանի ուղերձը

Հայաստանում բարձր են գնահատում հայ և սիրիացի ժողովուրդների դարավոր բարեկամությունը. Վահագն Խաչատուրյանի ուղերձը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ալ Ասադին Սիրիայի Ազգային տոնի կապակցությամբ:

Ուղերձում ասվում է.

«Հայաստանում բարձր են գնահատում հայ և սիրիացի ժողովուրդների դարավոր բարեկամությունը՝ ամրապնդված փոխօգնության բազմաթիվ օրինակներով:

Լիահույս եմ, որ Սիրիայի ժողովուրդն իր տոկունության և համբերատարության շնորհիվ կհաղթահարի առկա ճգնաժամը և ձեռնամուխ կլինի երկրի վերակառուցմանը:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Սիրիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և կայունություն»:

  • Կիսվել: