երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Հայաստանում այսօր կորոնավիրուսից մահացածը հայտնի երգիչ է

Հայաստանում այսօր կորոնավիրուսից մահացածը հայտնի երգիչ է

Այսօր ավելի վաղ հայտնել էինք, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում արձանագրվել է մահվան դեպք։ 58-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի սուբտոտալ թոքաբորբ։

Ռուսարմինֆոն, հղում անելով հայկական լրատվամիջոցնե րին, գրում է, որ մահացողը հայտնի հեղինակային երգի կատարող Սարգիս Շիբոյանն է:

Տղամարդն ունեցել է նաև ուղեկցող խրոնիկ հիվանդություններ` սրտի իշեմիկ հիվանդություն, զարկերակային գերճնշում III աստիճանի, ճարպակալում II-III աստիճանի: Բուժման ընթացքում ախտորոշվել է սրտամկանի սուր ինֆարկտ` ST էլևացիայով:

Ապրիլի 8-ին կատարվել է կորոնար զարկերակի ստենտավորում, որից հետո պացիենտի մոտ զարգացել է դիսթրես համախտանիշ, սուր շնչական անբավարարություն III աստիճանի, սեպսիս, սեպտիկ շոկ: Երկարատև թոքային արհեստական շնչառությունից հետո զարգացել է հարաճուն պոլիօրգանային անբավարարություն:

  • Կիսվել: