կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Հայաստանում անշարժ գույքի ձեռք բերման սահմանափակում գոյություն ունի միայն գյուղատնտեսական հողերի վրա․ Թովմասյան

Հայաստանում անշարժ գույքի ձեռք բերման սահմանափակում գոյություն ունի միայն գյուղատնտեսական հողերի վրա․ Թովմասյան

Հայաստանում անշարժ գույքի ձեռքբերման սահմանափակում գոյություն ունի միայն գյուղատնտեսական հողերի վրա. այդպիսի հողեր չեն կարող ձեռք բերել այլ պետությունների քաղաքացիներ կամ իրավաբանական անձինք: Այս մասին, այսօր՝ հունվարի 25-ին, կառավարության նիստից հետո լրագրողներ հետ ճեպազրույցում պարզաբանեց Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Թուրքիայի եւ Ադրբեջանի քաղաքացիների համար Հայաստանում անշարժ գույք ձեռք բերելու դեպքում գործում է այլ կարգավորում:

«Մնացած  բոլոր դեպքերում բոլորի համար ընթացակարգը նույնն է եւ նույն ձեւով կարող են դիմել եւ համապատասխան գործարքի կողմ դառնալ»,-ասաց նա:

Թովմասյանը նաեւ տեղեկացրեց, որ նախնական տվյալներով մենք ունենք անշարժ գույքի գործարքնենրի թվի աճ ամբողջ հանրապետությունում: Երեւանում որոշակի նվազում է գրանցված, բայց մարզերում ակտիվությունն անհամեմատ ավելի մեծ է:

  • Կիսվել: