ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Հայաստանում 2-րդ անգամ կիրականացվի «Զատկական փառատոն»-ը

Հայաստանում 2-րդ անգամ կիրականացվի «Զատկական փառատոն»-ը

Գուգարաց թեմը և «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ –ը ապրիլի 9-ին կազմակերպել են Զատկական փառատոն: Առաջին անգամ փառատոնը տեղի է ունեցել ՝ 2022 թվականին ՝ Երեւանում: 

Այս տարի փառատոնը հանդես է գալիս  ընդգրկուն  ծրագրով,որտեղ ուրույն հատված ունի ներառականությունը: Փառատոնի շրջանակում կներկայացվեն «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի սաների, ինչպես նաեւ՝  Վանաձորում եւ ՀՀ մարզերում գործող այլ մասնագիտացված կազմակերպությունների սաների ձեռքի աշխատանքները: Երեխաները կներկայանան  ներառական համերգային ծրագրերով:

338295618_974138400699551_1246062129118865194_n.jpg (328 KB)

Միջոցառումը կընդգրկի համերգային ծրագիր, ցուցահանդես-տոնավաճառ, որտեղ յուրաքանչյուր անցորդ կարող է դառնալ տոնախմբության անմիջական մասնակիցը՝ ընդգրկվելով պարի, դեկորատիվ-կիրառական արվեստի եւ նկարչության վարպետության դասերում: 

Տոնական միջոցառումը կմեկնարկի ապրիլի 9-ին՝ ժամը 12։00-ից, Վանաձորի Սբ. Նարեկացու եկեղեցու տարածքում:

Զատկական փառատոնը ամենամյա փառատոն է, որի նպատակն է  համախմբել հանրությանը, համայնքի բնակիչներին, զբոսաշրջիկներին գեղեցիկ  տոնակատարության շուրջ:

338158380_1242644406645383_7238483816223455540_n.png (1.89 MB)

338261082_945730503141853_7515200182474051703_n.jpg (194 KB)

338314781_205288302234695_6108654928340417343_n.jpg (104 KB)

  • Կիսվել: