երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայաստանում 1935-2023 թվականներին ամենատաք հինգ տարիներից չորսը դիտվել է վերջին 14 տարվա ընթացքում

Հայաստանում 1935-2023 թվականներին ամենատաք հինգ տարիներից չորսը դիտվել է վերջին 14 տարվա ընթացքում

Վերջին տարիներին ՀՀ-ում դիտված տարեկան միջին ջերմաստիճանները հաստատում են օդի ջերմաստիճանի շարունակական բարձրացման մասին կլիմայական մոդելների կանխատեսումները։ Ինչպես տեղեկացնում են Շրջակա միջավայրի նախարարությունից, սկսած 1994 թվականից ՀՀ-ում տարեկան միջին ջերմաստիճանի շեղումները 1961-1990թթ. միջին արժեքի նկատմամբ եղել են դրական, բացառությամբ 2011 թվականի։

 

Չնայած 2011 թվականին տարեկան միջին ջերմաստիճանը նորմայից ցածր է եղել 0.2 աստիճանով, սակայն 2011թ. հուլիսի 31-ին Մեղրիում գրանցվել է 43․7°C, որը Հայաստանի բացարձակ առավելագույն ջերմաստիճանն է դիտարկումների ամբողջ ժամանակահատվածի համար. այն գերազանցել է նախկինում դիտված ցուցանիշը 0․7°C-ով:
1935-2023թթ․ ժամանակահատվածում ամենատաք հինգ տարիներից չորսը դիտվել են վերջին 14 տարիների ընթացքում։

 

Возможно, это графический образ (текст)

  • Կիսվել: