Հայաստանից հազարավոր բեռնատարներ մնացել են Ռուսաստանի և Վրաստանի սահմանին
Կազբեգի - Վերին Լարս մաքսային անցակետում Հայաստանից ավելի քան 2 հազար բեռնատար է կուտակվել։ Այս մասին հայտնում են ՌԴ-ում ՀՀ դեսպանատնից:
Գերատեսչությունում նշել են, որ Վրաստանի եւ Ռուսաստանի սահմանին կուտակված բեռնատարները սպասում են երկու ուղղություններով երթեւեկությանը:
Ավելի վաղ Գուդաուրի - Կոբի հատվածում, որը Մցխեթա - Ստեփանծմինդա - Լարս մայրուղու մի մասն է, հնարավոր ձնահյուսերի պատճառով արգելվել է երթևեկությունը ցանկացած տեսակի տրանսպորտի համար, հայտնել են ռուսական ԶԼՄ-ները:
Ռուսաստանի կողմից Վերին Լարսում արգելափակվել է մոտ 5 հազար բեռնատար, որոնցից 1,8 հազարը հայկական է:


