կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը:

Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից  տեղեկացնում են, որ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար, բաց՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

  • Կիսվել: