երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ:

ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ փակ է Արագածոտնի մարզի Ամբերդի խաչմերուկից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը:

Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն էլ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

  • Կիսվել: