կիրակի, ապրիլ 20
20 / 4 / 2025
Հայաստանի Ֆրանսիական ինստիտուտի շենքային պայմանները կընդլայնվեն

Հայաստանի Ֆրանսիական ինստիտուտի շենքային պայմանները կընդլայնվեն

Գործադիրն ընդունել է որոշում, որով նախատեսվում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտին ամրացված  Երևանի Ամիրյան 26 հասցեում գտնվող ուսումնական մասնաշենքի 1-ին հարկից  546.8  քառ․ մետր ընդհանուր մակերեսով տարածքը հետ վերցնել և տասը տարի ժամկետով, անհատույց  օգտագործման իրավունքով, տրամադրել Ֆրանսիական ինստիտուտին։

Ըստ հիմնավորման՝ Հայաստանի Ֆրանսիական ինստիտուտի ուսանողների թիվն արագորեն աճում է, և ներկայիս շենքային պայմանները թույլ չեն տալիս բավարար պայմաններում ընդունել վերջիններիս։

 

  • Կիսվել: