կիրակի, հունիս 8
8 / 6 / 2025
Հայաստանի բոլոր մարզերում այսօրվանից կսկսվեն «Sputnik V»-ով պատվաստումները

Հայաստանի բոլոր մարզերում այսօրվանից կսկսվեն «Sputnik V»-ով պատվաստումները

Այսօր Հայաստանում սկսվում են ռուսական «Sputnik V» պատվաստնայութով պատվաստումները Երևանի պոլիկլինիկաներում և երկրի բոլոր մարզերում: Այդ մասին հայտնում է առողջապահության նախարարությունը։

Ըստ աղբյուրի՝ դեղամիջոցը դեռևս անցած շաբաթվա վերջից բաշխել են պոլիկլինիկաների միջև, երկուշաբթվանից քաղաքացիները կարող են ստանալ առաջին դեղաչափը:

Առաջինը այն կստանան 18-54 տարեկան բուժաշխատողներ, որոնք աշխատում են կորոնավիրուսով վարակված պացիենտների հետ: Այդ տարիքից բարձր անձանց ռիսկի խմբից պացիենտները կարող են ստանալ պատվաստանյութը ՌԴ-ից նոր մատակարարումներից հետո:

Առաջին դեղաչափը ստացած քաղաքացիները մի քանի շաբաթ անց պետք է ստանան նաեւ երկրորդը՝ լիարժեք իմունիտետ ապահովելու համար:    

  • Կիսվել: