Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին շարունակում է փակ մնալ Կիրանցի հատվածում
Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին շարունակում է փակ մնալ Կիրանցի հատվածում:
Հավելենք, որ երեկ քաղաքացիներ կրկին հավաքվել են խարույկի շուրջ և գիշերել այնտեղ:
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Տավուշի մարզում դեպի Բագրատաշեն ճանապարհին կարմիրբերետավորները ուժ կիրառելով բերման են ենթարկել ճանապարհը փակած քաղաքացիների, այդ թվում պաշտոնաթող գնդապետ Միհրան Մախսուդյանին: Վերջինս վնասվածքներ է ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց:
Կեսգիշերին բոլոր բերման ենթարկվածներին ազատ են արձակել, բացի քաղաքագետ Սուրեն Պետրոսյանից: Նրան այսօր տեղափոխել են Երեւան:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից:
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երեւանն ու Բաքուն։