հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
«Հայաստան» համահայկական հիմնադրամում հանգանակվող գումարն անցավ 40 միլիոն դոլարը

«Հայաստան» համահայկական հիմնադրամում հանգանակվող գումարն անցավ 40 միլիոն դոլարը

«Հայաստան» համահայկական հիմնադրամի՝ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի առաջին իսկ օրվանից հետո մեկնարկած «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով համազգային դրամահավաք-արշավի շրջանակներում այսօր՝ ժամը 18։20-ի սահմաններում հանգանակված ընդհանուր գումարն անցել է 40 միլիոն դոլարի սահմանը։

Նվիրատվությունները կարող եք կատարել Հիմնադրամի կայքում  www.himnadram.org հասցեով, ինչպես նաև փոխանցումներ կատարելով ՀՀ Կենտրոնական բանկի հատուկ հաշվեհամարներին (ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, ՌԴ ռուբլի, Եվրո հաշվեհամարները՝ նույն էջում):

 

  • Կիսվել: