հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Հայ-վրացական սահմանին ոսկու մաքսանենգություն է բացահայտվել

Հայ-վրացական սահմանին ոսկու մաքսանենգություն է բացահայտվել

Հայ-վրացական «Սադախլո-Բագրատաշեն» մաքսակետում մեծ քանակությամբ ոսկյա զարդերի ներկրման փորձ են կանխել: Այս մասին հայտնում է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը, գրում է jnews.ge-ն:

Ղազախստանի քաղաքացիներ Շ.Ն.-ին և Ս.Ս.-ին պատկանող ուղեբեռի մանրազնին զննության արդյունքում հայտնաբերվել են մինչև 2 կիլոգրամ չհայտարարագրված ոսկյա իրեր։

«Նշենք, որ օրինախախտ քաղաքացիները թանկարժեք իրերը թաքցրել են սննդամթերքի փաթեթներում և տաքսի ծառայությունում օգտագործվող տրանսպորտային միջոցի բեռնախցիկում։

Ապրանքների ընդհանուր մաքսային արժեքը կազմել է 189 040 96 լարի: Գործը փոխանցվել է ֆինանսների նախարարության քննչական ծառայությանը՝ հետագա գործողությունների համար»,- նշված է Եկամուտների ծառայության հաղորդագրության մեջ:

 

  • Կիսվել: