ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Հայ-վրացական սահմանին մեքենաների հսկայական հերթեր են

Հայ-վրացական սահմանին մեքենաների հսկայական հերթեր են

Հայ-վրացական սահմանին ՝ Բագրատաշենի անցակետի մոտ, հսկայական հերթեր են գոյացել։ Կիլոմետրեր ձգվող խցանումների լուսանկարներն ու տեսանյութերը հայտնվել են սոցցանցերում։

Խցանումների մասին տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեցին միկրոավտոբուսներով Երևան-Թբիլիսի փոխադրումներ իրականացնող ընկերությունների ներկայացուցիչները։

Այդ ընկերություններից մեկի մենեջերի խոսքով ՝ իրենց մեքենան ամբողջ գիշեր կանգնած է եղել սահմանին, իսկ այսօր առավոտյան մեկնած ևս մեկը Բագրատաշենի անցակետի մոտ սպասում է արդեն երեք ժամ:

Պատճառը պարզ է. շատերը մեկնում են հանգստանալու ամանորյա տոներին, նշել է նա։ Ականատեսները հայտնում են, որ սահմանամերձ գյուղերի բնակիչները ցանկացողներին առաջարկում են շրջանցել հիմնական մայրուղին (գյուղերի ներսում երևանցիներին անհայտ ճանապարհներով) և դուրս գալ արդեն սահմանի մոտ ՝ կողքից մխրճվելով հերթի մեջ: Դրա համար «օգնականները» որոշակի գումար են գանձում։

  • Կիսվել: