կիրակի, հունիս 2
2 / 6 / 2024
Հայ-թուրքական սահմանին՝ Խարկով գյուղում, եռագույն է տեղադրվել

Հայ-թուրքական սահմանին՝ Խարկով գյուղում, եռագույն է տեղադրվել

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի նախաձեռնությամբ հայ-թուրքական սահմանին՝ Խարկով գյուղում, հայոց նոր եռագույն է տեղադրվել։ Այս մասին  տեղեկանում ենք Շիրակի մարզպետարանի ֆեյսբուքյան էջից:

Միջոցառմանը մասնակցել է նաեւ Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը, մարզային, համայնքային իշխանության ներկայացուցիչներ։

«Հայկական դրոշը միշտ պետք է ծածանվի սահմանին` վերահաստատելով հայ ժողովրդի անսասանությունն ու կամքը, դժվարությունների առջեւ չընկրկելն ու հայրենասիրությունը» ,- նշել է Շիրակի մարզպետը։

Այնուհետեւ Մուշեղ Մուրադյանն այցելել է Վահանդուխտ Մելքոնյանին, զրուցել ու լսել Խարկովի միակ բնակչուհու մտահոգություններն ու վստահեցրել, որ Վահանդուխտ տատի կողքին է հոգսերի լուծման հարցում։ 

  • Կիսվել: