ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Հայ բռնցքամարտիկները «Արծաթե գոտի» մրցաշարում մեկնարկել են հաղթանակով

Հայ բռնցքամարտիկները «Արծաթե գոտի» մրցաշարում մեկնարկել են հաղթանակով

Սլովենիայում ընթացող «Արծաթե գոտի» անվանումը կրող միջազգային մրցաշարի հերթական մրցումային օրը ռինգ դուրս եկած մեր բոլոր բռնցքամարտիկները հաղթանակ են տարել։ Ընդ որում, բոլոր մենամարտերում մեր բռնցքամարտիկներին բաժին էին հասել ֆրանսիացի մրցակիցներ։

 

Возможно, это изображение 1 человек

 

57 կգ քաշային Արթուր Բազեյանը հաղթել է Սամուել Կիստոհուրին, 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը ուժեղ էր Սոհեբ Բաուֆիայից, իսկ գերծանր քաշային Դավիթ Չալոյանը պարտության է մատնել Ջամիլ Դինին։

 

Այսօր մրցաշարում հանգստյան օր է։

Ավելի վաղ Սլովենիայում ընթացող միջազգային մրցաշարում հաղթանակով էին մեկնարկել 51 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը և 63,5 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը։

Հիշեցնենք՝ միջազգային մրցաշարում Հայաստանն ունի 11 ներկայացուցիչ։

  • Կիսվել: