չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Հայ Առաքելական եկեղեցին հիշատակում է անիրավ տնտեսի առակը (տեսանյութ)

Հայ Առաքելական եկեղեցին հիշատակում է անիրավ տնտեսի առակը (տեսանյութ)

Տնտեսի կիրակին խորհրդանշում է, որ մի օր գալու է Աստծու առաջ հաշիվ տալու ժամանակը։ Ղուկասի ավետարանում ներկայացված առակը հնարամտության, բարեգործության, ողորմածության մասին է, հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից:

Հիսուսն ասում է. «Անիրավ մամոնայից ձեզ համար բարեկամներ արեք»: Ավետարանում մամոնան անիրավ է համարվում, քանի որ շատ անգամ մեղքերի պատճառ է դառնում:

  • Կիսվել: