Հավաքի մասնակիցները որոշեցին շարժվել դեպի կառավարության շենք
Գլխավոր դատախազության մոտ հայահավաքը շարունակվում է: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, քաղաքացիները ժամանակ են տվել Գլխավոր դատախազին, որպեսզի գա ու քայլեր ձեռնարկի Նիկոլ Փաշինյանի ձերբակալության համար:
Հավաքի կազմակերպիչներից Արշակ Զաքարյանը հայտնեց, որ այս պահին երկու առաջարկ կա՝ կամ մտնել Գլխավոր դատախազություն, կամ շարժվել դեպի Կառավարություն ու մտնել կառավարության շենք:
Զաքարյանն ասաց, որ իրենք չեն վարվելու այնպես, ինչպես ավելի վաղ վարվել էին կառավարության շենք մտնողները, չեն պատրաստվում ջարդել ու վնասել գույքը:
Քաղաքացիներն ի վերջո որոշեցին շարժվել դեպի կառավարության շենք ու մուտք գործել շենք: