շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
 Հատուկ տակտիկական ուսումնավարժություն «Մանկության ակադեմիա»-ում

Հատուկ տակտիկական ուսումնավարժություն «Մանկության ակադեմիա»-ում

Սեպտեմբեի 14-ին Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության կողմից «Մանկության ակադեմիա»-ում անցկացվեց հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ «Անձնակազմի և սաների պաշտպանության կազմակերպումը երկրաշարժի դեպքում» թեմայով:
 
Ուսումնավարժության նպատակն էր ստուգել և կատարելագործել «Մանկության ակադեմիա»-ի անձնակազմի գործնական հմտությունները երկրաշարժի դեպքում:
 
Հատուկ տակտիկական ուսումնավարժությանը մասնակցում էին ակադեմիայի անձնակազմը և
սաները, ինչպես նաև ներկայացուցիչներ Երևանի քաղաքապետարանից:
 
Համաձայն ուսումնավարժության ղեկավարի հրամանի իրականացվեց մանկապարտեզի անձնակազմի և սաների տարհանում դեպի անվտանգ տարածք, որտեղ դաստիարակների կողմից կատարվեց հաշվառում: Սցենարի համաձայն բոլորը տեղում են, սակայն մեկ սան տարհանման ժամանակ թեթևակի վնասել է ձեռքը: Դրսում ծավալվեց բուժկետ և տուժածին ցուցաբերվեց առաջին օգնություն:
Ուսումնավարժության պլանով նախատեսված բոլոր միջոցառումներն իրականացվեցին, ավարտին ամփոփվեցին արդյունքները։

  • Կիսվել: