կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հատուկ օպերացիայի արդյունքում հայտնաբերվել է Սևանի թերակղզում կրակոցներ արձակողը

Հատուկ օպերացիայի արդյունքում հայտնաբերվել է Սևանի թերակղզում կրակոցներ արձակողը

Ոստիկանության ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 30-ին Երևանում «Միրաժ» հյուրանոցային համալիրի մոտ հայտնաբերվել և  ոստիկանության Սևանի բաժին բերման է ենթարկվել 28-ամյա Բաբկեն Գ․-ն։ Վերջինս կասկածվում է հուլիսի 29-ին Սևանի թերակղզու հարավային լողափի տարածքում մի խումբ անձանց մասնակցությամբ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ կրակոցներ արձակելու մեջ։ 

Հուլիսի 29-ին, ժամը 18։30-ի սահմաններում ոստիկանության Սևանի բաժին տեղեկություններ են ստացվել, որ Սևանի թերակղզու լողափնյա տարածքներից մեկում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ։

 

  • Կիսվել: