երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Հատուկ հսկողություն պահանջող 60 խոշոր հարկ վճարողներ աշխատողի չձևակերպման խախտումներ են արել․ ՊԵԿ

Հատուկ հսկողություն պահանջող 60 խոշոր հարկ վճարողներ աշխատողի չձևակերպման խախտումներ են արել․ ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն, շինարարության ոլորտի և հատուկ հսկողություն պահանջող խոշոր հարկ վճարողների հարկային կարգապահության բարելավման ծրագրերի շրջանակում, 2023 թ․ առաջին եռամսյակի ընթացքում բացահայտել է աշխատողի չձևակերպման ու ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման դեպքեր:

Ռիսկերի խորհրդի կողմից ընտրված տնտեսական գործունեության առանձին ոլորտներում գործունեություն ծավալող հարկ վճարողների մոտ իրականացվել է կարգապահական վարքագծի վերլուծություն: Արդյունքում՝ շինարարության ոլորտում գործունեություն իրականացնող 12 հարկ վճարողների մոտ արձանագրվել է աշխատողի չձևակերպման 12 խախտման դեպք: Իսկ հատուկ հսկողություն պահանջող խոշոր 60 հարկ վճարողների մոտ արձանագրվել է աշխատողի չձևակերպման 10 խախտման դեպք և ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման 54 դեպք:

Հիշեցնենք, որ Պետական եկամուտների կոմիտեի հարկային և մաքսային կարգապահության բարելավման ռազմավարության ու դրանից բխող միջոցառումների արդյունավետ և օպերատիվ իրականացման ապահովումը համակարգվում է Ռիսկերի խորհրդի կողմից:

Շինարարության ոլորտի հարկ վճարողների մոտ արձանագրված աշխատողի չձևակերպման դեպքերի վերաբերյալ տեղեկատվություն։

Հատուկ հսկողություն պահանջող խոշոր հարկ վճարողների մոտ արձանագրված աշխատողի չձևակերպման և ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման վերաբերյալ տեղեկատվություն:

  • Կիսվել: