Հաճելի է այցելել Տաթևի դյութիչ վանական համալիր, ՀՀ-ն հարուստ է մշակութային կոթողներով․ ԱՄՆ դեսպան
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը սոցիալական ցանցերի իր էջերում գրառում է կատարել Սյունիք այցի մասին:
«Միշտ հաճելի է այցելել Տաթևի անզուգական ու դյութիչ վանական համալիր: Հայաստանը հարուստ է բազմադարյա հինավուրց մշակութային կոթողներով:
Մշակութային ժառանգության պահպանությունն անչափ կարևոր է»,- գրել է դեսպանը:


