հինգշաբթի, հուլիս 30
30 / 7 / 2026
Հաստատվել է մանկապարտեզների տնօրենների քննության ժամանակացույցը

Հաստատվել է մանկապարտեզների տնօրենների քննության ժամանակացույցը

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանով հաստատվել է նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագիր) համար հավակնորդների քննության և հավաստագրման ժամանակացույցը:

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ հավակնորդների քննությունները, ըստ ժամանակացույցի, տեղի կունենան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում (հասցե` ք. Երևան, Կառավարական տուն N 2) օգոստոսի 6-ին և 7-ին:

«Հավակնորդներին խնդրում ենք ԿԳՄՍ նախարարություն ներկայանալ անձը հաստատող փաստաթղթերով՝ քննության մեկնարկից 30 րոպե առաջ»,-նշում են նախարարությունից։

  • Կիսվել: