երկուշաբթի, հունիս 16
16 / 6 / 2025
Հաստատվել է կորոնավիրուսի 438 նոր դեպք, ապաքինվել է 1486  և մահացել ՝ 26 քաղաքացի

Հաստատվել է կորոնավիրուսի 438 նոր դեպք, ապաքինվել է 1486  և մահացել ՝ 26 քաղաքացի

Դեկտեմբերի 15-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 149 120դեպք, որոնցից 127 452-ն` առողջացած, 2529-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 18 513 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 551 637 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 1905 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 438 նոր դեպք: Ունենք 1486 առողջացած և 26 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 8 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 626 է:

  • Կիսվել: