չորեքշաբթի, սեպտեմբեր 9
9 / 9 / 2026
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4388 նոր դեպք. արձանագրվել է 5 մահ

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4388 նոր դեպք. արձանագրվել է 5 մահ

Փետրվարի 3-ին` ժամը 11:00-ի դրությամբ, հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 4388 նոր դեպք: Կատարվել է 9595 թեստավորում, առողջացել՝ 2359 քաղաքացի, կորոնավիրուսի հետևանքով մահացել է 5 քաղաքացի։

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 379 266 դեպք, որոնցից 343 714-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 25 944 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8065 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1540 է:

Մեկ օրում մահացել է 5 մարդ։

Ընդհանուր կատարվել է 2 754 131 թեստավորում։

  • Կիսվել: