կիրակի, օգոստոս 30
30 / 8 / 2026
Հարժիսի մոտակայքում բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել արգելապատնեշին և կախվել դեպի ձորակը 

Հարժիսի մոտակայքում բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել արգելապատնեշին և կախվել դեպի ձորակը 

Դեկտեմբերի 29-ին, ժամը 17։34-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարժիս գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «DAF» մակնիշի կցորդիչով բեռնատարը (վարորդ՝ Ա․ Օ․, ծնված 1964 թ․, ԻԻՀ քաղաքացի) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել արգելապատնեշին և կախվել դեպի ձորակը (մոտ 5 մ)․ ճանապարհը բեռնատարների համար դարձել է փակ, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ միակողմանի երթևեկելի։

Փրկարարներն ուղղել են բեռնատարը․ երթևեկությունը վերականգնվել է։

 

  • Կիսվել: