կիրակի, մայիս 22
22 / 5 / 2022
Հարյուրավոր մարդիկ շարունակում են վարակվել ու վարակել. Փաշինյան

Հարյուրավոր մարդիկ շարունակում են վարակվել ու վարակել. Փաշինյան

Այսօր հարյուրավոր մարդիկ շարունակում են վարակվել ու վարակել, և մենք ուզում ենք պարզ խնդիր ձևակերպել՝ մեզնից յուրաքանչյուրըը պետք է ունենա խնդիր՝ չվարակել ու չվարակվել: Այս մասին այսօր ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ չվարակելու և չվարակվելու համար պարզապես պետք է հետևել իր նշած երեք կետերին՝

Ա. Ախտահանել ձեռքերը

Բ. Կրել դիմակ, ընդ որում՝ աշխատանքի վայրում՝ պարտադիր:

Գ. Որևէ պարագայում առանց դիմակի չհաղորդակցվել մարդկանց հետ, մեկուկես մետրից հաղորդակցվել միմյանց հետ՝ չխախտելով սոցիալական հեռավորությունը:

՛՛Մեր գաղափարախոսության մեջ է, որ մենք չենք պատկերացնում հարցերը լուծել հանրային համագործակցության տիրույթից դուրս, ես վարչապետ եմ դարձել հենց այդ գաղափարախոսւթյա շրջանակում, և ինչպես ժամանակին մեզնից յուրաքանչյուրն իր անհատական վարքագծի փոփոխությամբ հեղափոխություն է իրականացրել, նույնպես և մեր անհատական վարքագծում պետք է կորոնավիրուսային հեղափոխություն իրականացնենք՛՛,-ասաց վարչապետը:

  • Կիսվել: