շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հարավից տաք օդային հոսանքներ են ներթափանցում․ ջերմաստիճանը կբարձրանա

Հարավից տաք օդային հոսանքներ են ներթափանցում․ ջերմաստիճանը կբարձրանա

Մայրաքաղաքում այսօր ցերեկը, ապրիլի 15-17-ը, 18-ի գիշերը և 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 18-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: 

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ մարզերում այսօր ցերեկը, ապրիլի 16-ին և 17-ին, 19-ին՝  հիմնականում կեսօրից հետո առանձին շրջաններում, 18-ի ցերեկը՝ շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ: Ապրիլի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Օդի ջերմաստիճանն ապրիլի 15-18-ը պայմանավորված հարավից տաք օդային հոսանքների ներթափանցմամբ՝ աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով: 

Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ»:

  • Կիսվել: