Հանուն Տավուշի և Հայաստանի. Երևանի բուհերում ակցիաներ են անցկացվում
«Մայր Հայաստան» դաշինքը Երևանի բուհերում իրազեկման ակցիաներ է անցկացնում։ Դա արվում է ի աջակցություն տավուշցիների, որոնք պայքարում են տարածքային միակողմանի զիջումների դեմ:
Նրանք պնդում են` պետք է պայքարել հանուն Տավուշի և ամբողջ Հայաստանի։
«Սիրելի՛ ուսանողներ, դասախոսներ, ուսխորհրդի ներկայացուցիչներ, պետք է համախմբվել և մեկ բռունցք լինել։ Քաղաքացին պետք է իր դիրքորոշումը հայտնի իրավիճակի վերաբերյալ։ ՀՀ կառավարության հետագա քայլերն ու միակողմանի զիջումները կարող են պատուհաս դառնալ»,– նշեց «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը։
Նրանք վանկարկում են. «Միացի՛ր, որ փոխենք», «Միացի՛ր»։