կիրակի, հունիս 22
22 / 6 / 2025
Հանրային սննդի և հյուրընկալության ոլորտի գործարարները միանում են համահայկական գործադուլին

Հանրային սննդի և հյուրընկալության ոլորտի գործարարները միանում են համահայկական գործադուլին

Հանրային սննդի և հյուրընկալության ոլորտի գործարարները հայտարարում են վաղը` 22-12-2020, Համահայկական գործադուլին և անհնազանդության ակցիային միանալու մասին: Այս մասին հայտարարություն է տարածել Ռեստորանների ասոցիացիա ՀԿ-ն:

՛՛Ենելով երկրում ստեղծված ծայրահեղ ծանր և պայթյունավտանգ իրավիճակից, կոչ ենք անում երկրի ղեկավարությանը նախաձեռնել գիտակցված քայլեր` թուլացնելու հասարակության մեջ լարումը, օր օրի խորացող ճգնաժամը սանձելու:

Այս իրավիճակի միակ հանգուցալուծումը ՀՀ Կառավարության և Վարչապետի հրաժարականն է և արտահերթ ընտրությունները: Հանուն Հայաստանի Հանրապետության, Արցախի և երկրի ապագայի` կոչ ենք անում մնալ գիտակից և խոհեմ, թույլ չտալ հասարակական և տնտեսական ճգնաժամը խորտակի երկիրը՛՛,-ասված է հայտարարության մեջ:

 

 

  • Կիսվել: