երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հանրային հեռարձակողի խորհրդի 2021 թվականի բյուջեի կատարողականը 100 տոկոս է

Հանրային հեռարձակողի խորհրդի 2021 թվականի բյուջեի կատարողականը 100 տոկոս է

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվել է «ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումը:

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հաշվետու տարում իրականացրել է 1 ծրագիր՝ 3 միջոցառմամբ, պետական բյուջեից տրամադրվել է 315 մլն 600 դրամ, կատարողականը՝ 97,3 տոկոս:

Հանրային հեռարձակողի խորհուրդը նախորդ տարի ունեցել է 1 ծրագիր՝ 6 միջոցառմամբ, որի համար հատկացվել է 7 մլրդ 51 մլն դրամ, կատարողականը՝ 100 տոկոս:

Ֆինանսների նախարարի տեղեկացմամբ՝ Սփյուռքի հանձնակատարի գրասենյակին 2021 թ. տրամադրվել է 398,6 մլն դրամ, կատարողականը՝ 91,8 տոկոս:

  • Կիսվել: