կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Հանրապետության գրեթե բոլոր շրջաններում ձյուն է տեղում

Հանրապետության գրեթե բոլոր շրջաններում ձյուն է տեղում

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 3-ին՝ ժամը 22:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը (Գեղարքունիքի մարզի կողմից) բեռնատարների համար փակ է, իսկ մարդատար ավտոմեքենաների համար՝ դժվարանցանելի: Վարդենյաց լեռնանցքում (Վայոց ձորի մարզի կողմից), Լանջիկ-Մաստարա, Թալին-Նեքին Բազմաբերդ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Երևանում, Լոռու մարզի Ստեփանավան, Սպիտակ, Տավուշի մարզի Դիլիջան, Գեղարքունիքի մարզի Սևան, Ճամբարակ և Մարտունի քաղաքներում, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, Ախուրյանի և Մարալիկի տարածաշրջաններում, Վարդենյաց լեռնանցքում, Տիգրանաշենի ոլորաններում, Կոտայքի մարզի Եղվարդ, Աբովյան, Հրազդան, Արագածոտնի մարզի Աշտարակ, Թալին, Արարատի մարզի Մասիս, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Վայք, Ջերմուկ, Սյունիքի մարզի Սիսիան, Գորիս, Քաջարան քաղաքներում, «Մեղրու սար» կոչվող հատվածում,  Երևան-Սևան, Սիսիան-«Զանգեր» և Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհներին տեղում է ձյուն:

 

Վարդենյաց լեռնանցքում առկա է մառախուղ:

 

 

  • Կիսվել: