հինգշաբթի, հուլիս 30
30 / 7 / 2026
Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը

Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ նոր կառուցված գազատարը գործող գազատարին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 18-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի Քարակերտ բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 18-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն կդադարեցվի Տավուշի մարզի Պառավաքար բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:

  • Կիսվել: