Հանրապետության հրապարակի շենքերի գեղարվեստական լուսավորությունը կարդիականացվի
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը կլուսավորվի նոր մոտեցմամբ. կտրվեն գեղարվեստական ինքնատիպ լուծումներ: Այս մասին նշվել է այսօր՝ սեպտեմբերի 5-ին, Երեւանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:
ՄԱԿ-ի գործընկերների հետ քննարկումներն ընթացքի մեջ են, առաջիկայում կհայտարարվի մրցույթ: Ծրագրով կարդիականացվի նաև Հանրապետության հրապարակի շենքերի գեղարվեստական լուսավորությունը: