ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Հանրահայտ երգչի կինը Nissan Murano-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վարորդը փախուստի չի դիմել. օգնել է վիրավորին տեղափոխել հիվանդանոց

Հանրահայտ երգչի կինը Nissan Murano-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վարորդը փախուստի չի դիմել. օգնել է վիրավորին տեղափոխել հիվանդանոց

Այսօր՝ փետրվարի 3-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։50-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 33-ամյա Լիլիթ Գ-ն իր վարած Nissan Murano մակնիշի ավտոմեքենայով Հանրապետության 62/3 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն Էլիզա Ե-ին։

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն, արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն, այնուհետև օգնել է օպերատիվորեն ժամանած բժիշկներին և փրկարարներին վրաերթի ենթարկվածին տեղափոխել թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ 

Վարորդը ճանաչված երգիչ Արա Մարտիրոսյանի կինն է։ Վերջինս նույնպես ժամանել էր դեպքի վայր։ 

  • Կիսվել: