չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Քննարկել է ««Կրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը

Քննարկել է ««Կրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը

Օրինագծով նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության ոլորտում կներդրվեն նոր ընթացակարգեր, որոնք ուղղված են լինելու աշխատակիցների մասնագիտական զարգացման եւ վարձատրության փոխկապակցման մեխանիզմին: Առաջարկվում է կիրառել նույն մոտեցումը, որը գործում է հանրակրթության ոլորտում՝ ատեստավորման եւ տարակարգերի միջոցով: Ատեստավորման գործընթացի մեկնարկը նախատեսվում է 2024 թ.:

Ինչպես տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից՝ ««Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մաuին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունվարի 13-ի հերթական նիստում:

Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է նաեւ ««Կրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում են կարգավորումներ կրթական հաստատությունների եւ կրթական ծրագրերի լիցենզավորման գործընթացում: Օրենքի նախագծով առաջարկվող փոփոխությունները միտված են բարձրացնելու կրթության որակը եւ հավելյալ գործիքակազմ կստեղծեն այդ հարցում գործուն մեխանիզմներ ապահովելու համար: Հանձնաժողովն օրենքի նախագծին տվել է դրական եզրակացություն: ««Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը հետաձգվել է մինչեւ երկու ամիս ժամկետով՝ լրամշակման նպատակով:

  • Կիսվել: