կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Համատեղ ջանքերով կնպաստենք Հայաստանի և Սենեգալի միջև փոխգործակցության ընդլայնմանը. Վահագն Խաչատուրյանի ուղերձը

Համատեղ ջանքերով կնպաստենք Հայաստանի և Սենեգալի միջև փոխգործակցության ընդլայնմանը. Վահագն Խաչատուրյանի ուղերձը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Սենեգալի Հանրապետության նախագահ Մակի Սալին Սենեգալի Անկախության օրվա առթիվ:

Ուղերձում մասնավորապես ասվում է.

«Հավատացած եմ, որ համատեղ ջանքերով կնպաստենք Հայաստանի և Սենեգալի միջև փոխգործակցության ընդլայնմանն ու խորացմանը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում՝ ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Սենեգալի ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»:

  • Կիսվել: