կիրակի, օգոստոս 30
30 / 8 / 2026
Համաշխարհային ճամփորդական շուկա ցուցահանդեսի շրջանակներում ՄԹ-ում ՀՀ դեսպանն այցելել է հայկական տաղավար

Համաշխարհային ճամփորդական շուկա ցուցահանդեսի շրջանակներում ՄԹ-ում ՀՀ դեսպանն այցելել է հայկական տաղավար

Նոյեմբերի 7-ին Լոնդոնի հայտնի Էքսել սրահում կազմակերպված Համաշխարհային ճամփորդական շուկա (World Travel Market) ամենամյա ցուցահանդեսի շրջանակներում Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանն այցելել է հայկական տաղավար և հանդիպել ցուցահանդեսի հայ մասնակիցների հետ՝ տեղում ծանոթանալով նրանց կողմից ՀՀ զբոսաշրջության ոլորտում ներկայացված ծրագրերին։

Դեսպանը կարևորել է այնպիսի ծրագրերի մշակումը, որոնք կնպաստեն ՄԹ-ից ՀՀ զբոսաշրջիկների հոսքի ավելացմանը։

Հայաստանի տուրիզմի կոմիտեն և 9 տուր օպերատորներ ներկայացրել են զբոսաշրջության ոլորտում Հայաստանի ներուժն ու գրավչությունը։

  • Կիսվել: