ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Համաշխարհային հայկական գագաթնաժողովը ուղիղ եթերում. Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը կոչ է անում միանալ քննարկումներին

Համաշխարհային հայկական գագաթնաժողովը ուղիղ եթերում. Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը կոչ է անում միանալ քննարկումներին

Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը տեղեկացնում է, որ Համաշխարհային հայկական գագաթնաժողովին ուղիղ եթերում հետևելու հնարավորություն կա:

«Միացեք և դիտեք ուղիղ հեռարձակումներ պանելային քննարկումներից և գագաթնաժողովի նիստերից»,-ասվում է հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ սույն թվականի հոկտեմբերի 28-31-ին Երևանում իրականացվում է Համաշխարհային հայկական գագաթնաժողով: Այն կազմակերպվում է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից:

Այն որպես նոր ձևաչափ և դինաﬕկ հարթակ կծառայի սփյուռքի ներկայացուցիչների և տեղացի գործընկերների համար քննարկելու համընդհանուր նշանակության մարտահրավերներն ու խնդիրները: Գագաթնաժողովի օրակարգում կընդգրկվեն այնպիսի թեմաներ, ինչպիսիք են ազգային անվտանգությունը, հայկական շահերի պաշտպանությունը, հայրենիքի ռազմավարական ոլորտների զարգացումը, հայրենադարձությունը, ներդրումային ներգրավվածությունը, հայապահպանությունը, սփյուռքի ինքնակազմակերպումը և այլն:

Գագաթնաժողովը կունենա շուրջ 600 մասնակիցներ 50-ից ավելի երկրներից, ինչպես նաև Հայաստանից և Արցախից, որոնք կներկայացնեն համայնքային կառույցներ, կազմակերպություններ, գիտական, մասնագիտական, գործարար, ուսանողական, երիտասարդական շրջանակներ և այլն:

  • Կիսվել: