ուրբաթ, հուլիս 31
31 / 7 / 2026
Համագործակցության հուշագիր՝ «Քրեակատարողական բուժկենտրոնի» և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի միջև

Համագործակցության հուշագիր՝ «Քրեակատարողական բուժկենտրոնի» և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի միջև

Հեռաբժշկության ոլորտում համագործակցության հուշագիր է ստորագրվել Առողջապահության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոնի» և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի միջև: Այդ մասին տեղեկացնում են նախարարությունից:
 
Հեռաբժշկության արդյունքում հնարավորություն է ստեղծվում անազատության մեջ գտնվող անձանց տրամադրել բազմապրոֆիլ բժշկական կենտրոնների կարողություններին համահունչ բժշկական օգնություն և սպասարկում, կազմակերպել բժշկական խորհրդատվություն, որոնք չեն պահանջում բժշկի և պացիենտի անմիջական շփում։
 
Համագործակցության հուշագրի շրջանակներում՝ հեռաբժշկության ստանդարտ գործառնական ընթացակարգի (ՍԳԸ/SOP) մշակումից հետո, ազատազրկված անձինք հնարավորություն կունենան գործնականում օգտվելու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի բազմապրոֆեսիոնալ թիմի բժշկական ծառայություններից:
 
Այս ոլորտում համագործակցությունը կրելու է շարունանական բնույթ. առաջիկայում Քրեակատարողական բժշկության կենտրոնը նմանօրինակ համագործակցություն կծավալի ԱՆ «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնի» հետ:

  • Կիսվել: