շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հալեպի Սրբոց Քառասնից Մանկանց  եկեղեցում 7-ամյա դադարից հետո մատուցվել  է առաջին պատարագը

Հալեպի Սրբոց Քառասնից Մանկանց եկեղեցում 7-ամյա դադարից հետո մատուցվել է առաջին պատարագը

7-այմա դադարից հետ առաջին անգամ պատարագ է մատուցվել Հալեպի հայկական 40 նահատակների (Սրբոց Քառասնից Մանկանց ) տաճարում, որը վերականգվել է 4 տարի առաջ ԻՊ կողմից ավերվելուց հետո։ Գրում է Տասսը։


Իսլամական պետության զինյալները 40 նահատակերի եկեղեցին պայթցրել էին 2015-ի ապրլինի։ Նրանք պայթուցիկներ էին տեղադրել հիմքում փորված թունելներում, եկեզեցու 70%-ը ավիրվել էր։ 15-րդ դարում կառուցված տաճարի վերականգնումը ֆինանսավորվել է Հալեպի հայկական համայնքի կողմից։ Եկեղեցին վերաօծվել էր այս տարվա մարտի 30-ին հայ առաքելական եկեղեցու առանցաքային հիերարխներից մեկի՝ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի կողմից, նստավայրը՝ Լիբանան։
Կիրակի պատարագին տաճարում օրհնում են ջուրը, նվագում երգեհոն, երգչախումբը կատարում է շարականներ՝ միջնադարյան երգեցիկ աղթոքներ հին հայերենով։ Պատարագից հետո տաճարի ամեն այցելուի տալիս էին Քրիստոսի մարմինը խորհրդանշող անաղ հացի փոքրի կտոր՝ նշխար։
«Մենք անչափ ուրախ ենք, որ մեր եկեղեցին վերադարձվեց մեզ։ Այս տաճարը մեր սրտերում հատուկ տեղ ունի։ Եվ այն, ինչ այսօր տեղի ունեցավ, իսկական երջանկություն է բոլոր ներկա գտնվողների համար»,- լրագրողներին պատմել է Հալեպի բնակչուհի Լարան։


Եվ մեկ տեղի բնակչուհի՝ Թագուհի Սահակյանը հիշում է, որ այս տաճարում սպասավոր է եղել նրա ամուսինը, պսակադրվել են իրենց երեխաները։ «իսկ ես հիշում եմ ինչպես առաջին անգամ եկա այստեղ, երբ երեխա էի։ Դա վաղուց էր, հիմա ես 70 տարեկան եմ։ Հիշում եմ, ինչպես հայր սուրբը օրհնեց ինձ ու ապագա ամուսնուս»,- պատմում է քաղաքի բնակչուհի Հասմի Կասաարյանը։


Ամենախոշոր համայնքներից մեկը


Սիրիայի հայկական համայնքը ինչև արաբական երկրում կոնֆլիկտի սկիզբը համարվում էր ամենամեծը երկրում, կամզում էր մոտ 110հազար մարդ։ Հիմնականում բնակվում էին Հալեպում (60 հազար), Դամասկոսում (7 հազար), Լաթաքիայում, Քեսաբում և Էլ-Ղամիշլիում։ Ճգնաժամի սկսվելուց հետո, ըտ որոշ գնահատականների Սիրիան լքել է մոտ 90 հազար հայ։ Հայաստանի արտգործնախարարության տվյալների համաձայն, հանրապետությունում ապաստան են տացել մոտ 22 հազար Սիրիայի քաղաքացի։
Կիլիակիայի կաթողիկոսությունը (Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկություն) վարչականորեն անկախ է, սակայն ընդունում է Ծայրագույն Պատրիարքի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի «պատվի առաջնայնությունը», որի նստավայրն Էջմիածինն է։ Կիլիկիայի կաթողիկոսարանը ղեկավարում է Լիբանանի, Սիրիայի և Կիպրոսի թեմերը։

  • Կիսվել: