չորեքշաբթի, օգոստոս 26
26 / 8 / 2026
Հակու գյուղ տանող հիմնական ճանապարհն անանցանելի է, գյուղում մշտական ջուր և էլեկտրականություն չկա. Ասպրամ Կրպեյան

Հակու գյուղ տանող հիմնական ճանապարհն անանցանելի է, գյուղում մշտական ջուր և էլեկտրականություն չկա. Ասպրամ Կրպեյան

Ապրիլի 14-ին գործընկերոջս՝ Գառնիկ Դանիելյանի հետ Արագածոտնի մարզի եզդիաբնակ Հակու գյուղում էինք: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ԱԺ պատգամավոր Ասպրամ Կրպեյանը:

 «Ծանոթացանք այս գողտրիկ գյուղի հյուրընկալ բնակիչներին ու նրանց կենսական խնդիրներին. գյուղ տանող հիմնական ճանապարհն անանցանելի է, գյուղում մշտական ջուր և էլեկտրականություն չկա:

 Լուսանկարում գյուղի միակ 1-ին դասարանցու Արմանի, 3-րդ դասարանցի Մանեի և 4-րդ դասարանցի Էմինի հետ եմ: Երեխաներն Արմանին օգնում են պատրաստվելու Այբբենարանի հանդեսին, որ մենակ չմնա»,- գրել է նա:

 

  • Կիսվել: