ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
«Հաղթանակ» զբոսայգու դիմաց բախվել են Opel-ն ու մոտոցիկլը. վերջինս կողաշրջվել է, մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց

«Հաղթանակ» զբոսայգու դիմաց բախվել են Opel-ն ու մոտոցիկլը. վերջինս կողաշրջվել է, մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ հունիսի 27-ին, ավտոմեքենայի և մոտոցիկլի բախում է տեղի ունեցել Երևանում, գրում է shamshyan.com-ը:

Ժամը 20:50-ի սահմաններում, Ազատության պողոտայում, «Հաղթանակ» զբոսայգու մուտքի դիմաց բախվել են Opel մակնիշի ավտոմեքենան և մոտոցիկլը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է և օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության 1-ին ենթակայանի թիվ 18 հերթապահ խումբը՝ բժշկի և վարորդի գլխավորությամբ, նախ տեղում առաջին բուժօգնություն ցուցաբերեցին մոտոցիկլավարին, որից հետո նրան տեղափոխեցին թիվ 1 Համալսարանական հիվանդանոց:

Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ փրկարարական ջոկատը, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենան, դարձի են բերել մոտոցիկլը, դադարեցրել նրա բենզինի արտահոսքը և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ:

Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի Ճանապարհային ոստիկանության ծառայողները: Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պաստախանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Արարատ Թևոսյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Ա. Թևոսյանի կողմից նյութեր են նախապատրաստում:

Ոստիկանությունը պարզում է Opel-ի վարորդի և մոտոցիկլավարի ինքնությունը: © 

  • Կիսվել: