չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Հաղթանակ թաղամասի բնակիչները փակեցին փողոցը

Հաղթանակ թաղամասի բնակիչները փակեցին փողոցը

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ թաղամասի մի քանի բնակիչներ այս պահին բողոքի ակցիա են իրականացնում քաղաքապետարանի շենքի դիմաց: Նրանց ձեռքին կան ցուցապաստառներ՝ «Հաղթանակ թաղամասը պահանջում է», «Ոչ լղոզված պատասխաններին», «Պահանջում ենք բնակելի կառուցապատում», «Մենք ուզում ենք ապրել Հայաստանում», «Արտագաղթը ապագա չէ», «Պահանջում ենք մեր սեփական հողերի իրավունքը»:

Բնակիչները պահանջում են, որ քաղաքապետարանի պաշտոնյաները դուրս գան ու պատասխանեն իրենց մտահոգող հարցերին։

«Եթե նիստ ունեք, ընդհատեք ձեր նիստը, որովհետև մեր վիճակն օրհասական է։ Խնդրում և պահանջում ենք ձեզ հետ հանդիպում, իջեք ներքև: Էս մարդկանցից քաղաքական անհնազանդներ մի սարքեք, որովհետեւ մենք կուսակցական չենք, մենք ՀՀ հպարտ քաղաքացիներն ենք եւ բոլորն այստեղ վարչապետներ են, իջեք ներքեւ»,-հայտարարեց ակցիայի մասնակիցներից մեկը։

Մեկ այլ բնակիչ մանրամասնեց՝ քաղաքային իշխանությունները չեն սեփականաշնորհում իրենց պատկանող հողատարածքներն ու տները, ինչի հետևանքով էլ չեն կարողանում վերանորոգել կաթացող տանիքը։

Ինչ-որ պահի ակցիայի մասնակիցները փակեցին քաղաքապետարանի դիմացի փողոցը:

  • Կիսվել: