ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Հաղորդավարուհի Արմինե Ճաղարյանի հոգեհանգիստը տեղի կունենա Կոնդի սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում

Հաղորդավարուհի Արմինե Ճաղարյանի հոգեհանգիստը տեղի կունենա Կոնդի սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում

Հաղորդավարուհի Արմինե Ճաղարյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ ժամը 18։00-21։00 Կոնդի սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է նրա ամուսինը՝ հաղորդավար Վահե Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ  նախօրեին Ժամը 16:40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Դեբեդ գետը քաղաքացի է ընկել:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ մահացածը «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Սա իմ պայուսակն է» հաղորդման վարող Արմինե Ճաղարյանն էր: 

  • Կիսվել: