երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ․ Լարս  փակ է

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ․ Լարս փակ է

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարդենյանց լեռնանցքը (բուք է) փակ է միայն կցորդիչով բեռնատարների համար։

Դժվարանցանելի են Արթիկ-Ալագյազ և Արթիկ-Գեղանիստ ավտոճանապարհները։

Ծիլքար-Լեռնապար և Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

  • Կիսվել: