կիրակի, օգոստոս 30
30 / 8 / 2026
Գյումրում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը․ վարորդը տեղում մահացել է

Գյումրում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը․ վարորդը տեղում մահացել է

Դեկտեմբերի 23-ին, ժամը 18։54-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում «VAZ-2111» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Խ. Է., ծնված 1986 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը․ վարորդը տեղում մահացել է։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, վարորդի դին դուրս բերել ավտոմեքենայից և սահմանազատել տարածքը։

  • Կիսվել: