ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Գյումրու քաղաքային մարզադաշտում գործարկվել է նոր լուսավորության համակարգ

Գյումրու քաղաքային մարզադաշտում գործարկվել է նոր լուսավորության համակարգ

Գյումրու քաղաքային մարզադաշտում այսօր գործարկվել է նոր լուսավորության համակարգը։ Հանդիսավոր արարողությանը մասնակցել են ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը, ԱԺ պատգամավոր Դավիթ Առուշանյանը, Գյումրու քաղաքապետի առաջին տեղակալ Արթուր Պապիկյանը, ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր, մարզասերներ։

«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» ՀԿ կողմից տեղադրված Siteco ընկերության լուսավորության համակարգը համարվում է առաջատար համակարգերից մեկն աշխարհում և համապատասխանում է ՈՒԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի կողմից պահանջվող չափորոշիչներին: Գյումրու քաղաքային մարզադաշտում տեղական և միջազգային ֆուտբոլային հանդիպումները այսուհետ կանցկացվեն նաև երեկոյան ժամերին:

Լուսավորության նոր համակարգի տեղադրումը ազդարարվել է «Շիրակ-Փյունիկ» խաղով։

  • Կիսվել: