շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Գյումրու ԲԿ-ում բացվել է ԱԱԻ Նյարդաբանության և նյարդավիրաբուժության ամբիոնի ուսումնական նոր բազան

Գյումրու ԲԿ-ում բացվել է ԱԱԻ Նյարդաբանության և նյարդավիրաբուժության ամբիոնի ուսումնական նոր բազան

Գյումրու բժշկական կենտրոնում բացվել է ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի (ԱԱԻ) Նյարդաբանության և նյարդավիրաբուժության ամբիոնի ուսումնական բազան։ Այս մասին տեղեկանում ենք ԲԿ-ի ֆեյսբուքյան էջից։

Բազայի գործունեության մեկնարկն ազդարարվել է Առողջապահության ազգային ինստիտուտի և Գյումրու բժշկական կենտրոնի միջև կնքված համագործակցության հուշագրով: Կարևորելով կրթված և ներառական հասարակության կայացումը, կողմերն այդ փաստաթղթով ամրագրել են համագործակցության հեռանկարը։

Մասնավորապես, պետք է ամրապնդել ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի Նյարդաբանության և նյարդավիրաբուժության ամբիոնի և Գյումրու ԲԿ-ի Նյարդաբանական և կաթվածի բաժանմունքի միջև համագործակցությունը, ապահովել ԱԱԻ-ի Նյարդաբանության և նյարդավիրաբուժության ամբիոնի կլինիկական օրդինատորների մասնագիտական կրթությունը Գյումրու բժշկական կենտրոնի Նյարդաբանական և կաթվածի բաժանմունքում, ռոտացիոն կարգով, 3-6 ամիս ժամկետով:

Ամբիոնի նոր բազայում մասնագիտական կրթությունը կուղեկցվի գիտահետազոտական աշխատանքներով, կապահովվեն նպաստավոր պայմաններ որակյալ բժիշկներ կրթելու և վերապատրաստելու համար:

  • Կիսվել: