երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Գյումրու Բաղրամյան փողոցը մոտ 50 տարի անց առաջին անգամ կոյուղատար համակարգ կունենա

Գյումրու Բաղրամյան փողոցը մոտ 50 տարի անց առաջին անգամ կոյուղատար համակարգ կունենա

Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ներկայացվել են 2 առաջարկներ, որոնք ընդգրկվել են տարեկան աշխատանքային պլանում:

Գյումրու Բաղրամյան փողոցը մոտ 50 տարի անց առաջին անգամ կոյուղատար համակարգ կունենա։ 90 ընտանիք ունեցող թաղամասն իր գոյության ընթացքում երբևէ չի ունեցել այն։

Գյումրու թիվ 15 դպրոցին հարակից տարածքը նախկինի նման կրկին կվերածվի զբոսայգու և խաղահրապարակի։

  • Կիսվել: